երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումին

Էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումին

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը մարտի 5-ին մասնակցել է «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումին Հայաստանում, որը կազմակերպել էր Freedom Broker Armenia-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։

Ֆորումին մասնակցել են նաև պետական այլ գերատեսչությունների, Կենտրոնական բանկի, հայկական և միջազգային խոշոր ընկերությունների և ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչներ:

Նարեկ Տերյանը ելույթով հանդես է եկել «Ներդրումային կլիման Հայաստանում, և կապիտալի շուկայի զարգացման հեռանկարները» խորագրով լիագումար նիստին, որի հիմնական թեմաներն էին Հայաստանի ներդրումային միջավայրը, ֆինանսական շուկայի ենթակառուցվածքի զարգացման հիմնական գործոնները, կապիտալի շուկայի զարգացումը՝ որպես ընկերությունների երկարաժամկետ ֆինանսների աղբյուր։

Լիագումար նիստին հաջորդել են «Ներքին ներդրողի զարգացումը», «Ընկերությունների ներգրավումը կապիտալի շուկա» պանելային քննարկումները և «Թվայնացումը՝ որպես ֆինանսական ոլորտի զարգացման առանցքային գործոն» աշխատանքային նիստը։

  • Կիսվել: