հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Էկոնոմիկայի փոխնախարարն ազատվել է պաշտոնից

Էկոնոմիկայի փոխնախարարն ազատվել է պաշտոնից

Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աշխեն Շիրվանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աշխեն Շիրվանյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

 

Նշենք, որ Շիրվանյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2023 թվականի ապրիլի 18-ին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: