երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դեղատան աշխատակիցը չի կարողանալու փոխել բժշկի նշանակած դեղի անվանումը կամ այլ դեղ առաջարկել

Դեղատան աշխատակիցը չի կարողանալու փոխել բժշկի նշանակած դեղի անվանումը կամ այլ դեղ առաջարկել

Դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային․ մարտից ուժի մեջ են մտնում նոր փոփոխությունները, այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։

«Խնդիրներ ունեինք, երբ բժիշկը մի այլ դեղ էր նշանակում, դեղատան աշխատակիցը ինչ-որ պատճառներից ելնելով՝ փոխում էր թե՛ անվանումը, թե՛ չափաքանակը։ Էլեկտրոնային դեղատոմսերի անցնելու դեպքում դեղագետն այդ հնարավորությունը չի ունենալու: Այն, ինչը որ նշանակված է, և նշանակումը ազդող նյութով է նշվում, եթե չկա մեկ բրենդային անվանում, ուրեմն՝ կա մեկ այլ բրենդային անվանում, և պացիենտը ծանոթանալով այդ դեղորայքների գնացուցակին, ինքն է ընտրում, թե որ գումարի շրջանակներում է իրեն մատչելի այդ դեղորայքը գնել, այլ ոչ թե տեղում փոխել և այլ խմբի հակաբիոտիկ նշանակել։

Ամեն ինչը փորձում ենք այնպես սարքել, որ բժիշկ-պացիենտ հարաբերությունը որևէ տեղ չշեղվի, և այն նշանակումը, որն արել է բժիշկը, մինչև վերջ ճիշտ լինի և հետագծելիությունը պահպանվի», - ասաց Արտակ Ջումայանը:

  • Կիսվել: