երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԲՏԱ նախարարությունում գործող Թեժ գծի հեռախոսահամարին տարվա առաջին եռամսայկում ստացվել է 942 հեռախոսազանգ

ԲՏԱ նախարարությունում գործող Թեժ գծի հեռախոսահամարին տարվա առաջին եռամսայկում ստացվել է 942 հեռախոսազանգ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում գործող Թեժ գծի հեռախոսահամարին 2024 թվականի առաջին եռամսայկում ստացվել է 942 հեռախոսազանգ:

 

Ստացված զանգերը վերաբերել են նախարարության հետևյալ ոլորտային ուղղություններին և բաշխվել հետևյալ քանակական համամասնությամբ.

 

պետական աջակցության ծրագրեր՝ 374 զանգ,

լիցենզավորում և թույլտվություններ՝ 64 զանգ,

ընդհանուր բաժին՝ 51 զանգ,

փոստ՝ 26 զանգ,

ծրագրեր՝ 15 զանգ,

 

կապ՝ 19 զանգ,

ոլորտային այլ զանգեր՝ 393։

  • Կիսվել: