կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այս տարի վաղահաս կարտոֆիլի տնկումը նպատակահարմար է սկսել մարտի առաջին տասնօրյակից

Այս տարի վաղահաս կարտոֆիլի տնկումը նպատակահարմար է սկսել մարտի առաջին տասնօրյակից

Հաշվի առնելով օդերևութաբանական պայմանները՝ հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի տնկումը կատարվում է, երբ օդի միջին ջերմաստիճանը հասնում է մինչև +10․․․+14°C (վարելաշերտում 0-20սմ՝ մինչև  +7․․․+10°C)։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից նշում են, որ մարտ ամսվա օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։

Հովտային շրջաններում օդի միջին ջերմաստիճանը սպասվում է +9․․.+12°C, տեղ-տեղ՝ +12․․․+14°C։ Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -3․․․-5°C, Տավուշի հովտային շրջաններում՝ մինչև  0․․․-5°C, իսկ առավելագույն ջերմաստիճանը սպասվում է +20․․․+24°C,  Սյունիքի հովիտներում՝ +24․․․+27°C։

Տեղումների քանակը հանրապետության հովտային շրջաններում սպասվում է 20-61մմ։  Այս տարի վաղահաս կարտոֆիլի տնկումը նպատակահարմար է սկսել մարտի առաջին տասնօրյակից, առանձնապես՝ մարտի 3-ից։

Ցրտահարությունից խուսափելու համար ցանքսը նպատակահարմար է կատարել հողի ավելի խորը շերտում։

  • Կիսվել: