հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախցիներից 6792-ը հաշվառվել է սոցիալական ծառայությունում, որից 4418-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ. փոխնախարար

Արցախցիներից 6792-ը հաշվառվել է սոցիալական ծառայությունում, որից 4418-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ. փոխնախարար

Ղ-ից բռնի տեղահանված 6792 անձ ցանկացել է հաշվառվել միասնական սոցիալական ծառայություն, որից 4418-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ, աշխատանքի է տեղավորվել 1990-ը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։

«Այդ 1990 հոգին առանց որեւէ ծրագրի աշխատանքի են ընդունվել: Բացի այդ, մոտ  820-ից ավելի անձ կրթության ոլորտում է աշխատանք գտել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ 100 հազարից ավելի Հայաստան բռնի տեղահանվածներից ընդամենը մոտ 6800-ն է հաշվառվել սոցիալական ծատռայությունում, ինչը շատ փոքր թիվ է, փոխնախարարն ասաց. «Բայց այս ծրգրից, տարբեր այլ գործիքակազմեր կան եւ բռնի տեղահանվածները տարբեր մեխանիզմներով կարող են աշխատանք գտնել: Դա միջազգային կառույցներն են, տեղական ՀԿ-ներն են, բիզնեսն է: Կարող են լինել նաեւ դեպքեր, որ մարդն աշխատանքի տեղավորված լինի, եւ մենք տեղեկացված չլինենք»:

  • Կիսվել: