երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ապօրինի ջրօգտագործման կասեցումներ Արաքս համայնքում

Ապօրինի ջրօգտագործման կասեցումներ Արաքս համայնքում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի, Արաքս համայնքի Գրիբոյեդով և Հայկաշեն բնակավայրերում իրականացրած վերահսկողության ընթացքում պարզել են, որ Մ.Գրիգորյանին պատկանող չգործող ձկնաբուծարանի տարածքում կենցաղային նպատակով շահագործվում է ապօրինի խորքային հոր, իսկ Ա.Կարապետյանին պատկանող հողատարածքի ապօրինի հորից գյուղատնտեսական նպատակով իրականացվում է ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության:

 

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով 2 ապօրինի խորքային հորի շահագործումն էլ կասեցվել է։

 

Նշանակվել են վարչական տուգանքներ ու ներկայացվել ջրային ռեսուրսներին պատճառված վնասի փոխհատուցման պահանջ:

  • Կիսվել: