հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ապօրինի հողաքանդման դեպք է գրանցվել Ախթամիրում

Ապօրինի հողաքանդման դեպք է գրանցվել Ախթամիրում

«Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում ապօրինի հողաքանդման հերթական դեպքն է արձանագրվել։ Տեղի ունեցածը  բացահայտել են ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները՝ հուշարձանի տարածքում հերթական շրջայցի ընթացքում։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հողաքանդման հետևանքով հայտնաբերվել են 6  քարե ֆալոսատիպ կոթող, որոնք նախնական թվագրվում են մ․թ․ա երկրորդ հզ․-ի երկրորդ  կեսով։

 

Վնասվել  են հիմնահողային դամբանախցերը, ինչի արդյունքում  հողը լցվել է վերգետնյա մյուս կառույցների վրա։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ վնասված հուշարձանի տարածքում մաքրման, հետազոտման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Այս պահին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նյութեր է նախապատրաստում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն դիմելու համար՝ կատարվածին իրավական գնահատական տալու, դեպքը բացահայտելու համար։

  • Կիսվել: