երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2024-ի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 324.4 մլրդ դրամ

2024-ի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 324.4 մլրդ դրամ

Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: Ըստ այդմ՝ 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 324.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 8%‑ով կամ 23.9 մլրդ դրամով: 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 320.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 30.4%-ով կամ 74.7 մլրդ դրամով:
 
2024 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 3.8 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 54.5 մլրդ դրամի դիմաց:
 
Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://bit.ly/4adnhqd:
 

  • Կիսվել: