կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զենք պետք էր շուտ ձեռք բերել, ոչ թե գալ, ԱԺ ամբիոնից ողբալ, ասել` փող ունենք, բայց մեզ զենք չեն տալիս. Արթուր Խաչատրյան

Զենք պետք էր շուտ ձեռք բերել, ոչ թե գալ, ԱԺ ամբիոնից ողբալ, ասել` փող ունենք, բայց մեզ զենք չեն տալիս. Արթուր Խաչատրյան

Ֆրանսիայից զենք ձեռք բերելը միայն դրական ազդեցություն կունենա Հայաստանի անվտանգության վրա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Հինգ տարվա ընթացքում, վերջապես, հաջողացրեցին Ֆրանսիայից երեք ռադիոլակացիոն կայան ձեռք բերել ու ինչ-որ հրթիռների մասին պայմանավորվածություն: Դա պետք էր շուտ անել, ոչ թե գալ, ԱԺ ամբիոնից կամ Հանրայինի եթերից ողբալ, ասել` փող ունենք, բայց մեզ զենք չեն տալիս։ Դա նույնն է, ոնց որ ես գնամ տուն ու ասեմ` կնիկ, երեխեք, ես փող ունեմ, բայց մեր խանութում ինձ հաց չեն վաճառում: Տեսնում ես զենք չի տալիս, մեկ օր չի տալիս, երկու օր չի տալիս, երրորդ օրը բողոքելու փոխարեն պետք է փորձել այլ մատակարար գտնել: Եթե չես կարողանում երկրի պաշտպանունակությունը ապահովել, մնայիր թերթի խմբագիր: Որովհետեւ մինչ այդ զենք մատակարարվում էր թե՛ հարավից, թե՛ հյուսիսից, թե՛ արևելքից, թե՛ արևմուտքից», - նշեց պատգամավորը:

Արթուր Խաչատրյանը նկատեց, որ երեք ռադիոլոկացիոն կայանների դեպքում աղմուկն ավելի շատ էր, քան կարող էր լինել:

  • Կիսվել: