երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 Սեյրան Օհանյանն առաջարկեց, որ բանակում հավելումների ու հավելավճարների ընդհանուր մակարդակը բարձրացվի

Սեյրան Օհանյանն առաջարկեց, որ բանակում հավելումների ու հավելավճարների ընդհանուր մակարդակը բարձրացվի

«Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր հայտարարեց, թե երբ ընդունել է ՊՆ-ն, այդ ժամանակ բյուջեն եղել է 110 միլիարդ։

«2016 թվականին՝ հանձնելուց հետո, միայն 110 միլիարդ աշխատավարձն է բարձրացել, այսինքն՝ 200 միլիարդից 110-ն աշխատավարձն է եղել ու յուրաքանչյուր տարի մոտավորապես 10 տոկոս ավելացրել ենք»,- ԱԺ-ում ասաց Օհանյանը։

Նրա խոսքով՝  ՊՆ մասով աշխատավարձի դրամական բավարարման, հավելումների ու հավելավճարների համակարգ գոյություն է ունեցել։

«Մեր տեսակետը հետևյալն է՝ ատեստացիան պետք չէ կապել գումարի հետ, ատեստացիան որակավորում է յուրաքանչյուր զինծառայողի համապատասխանությունը պաշտոնին՝ կա՛մ նա արժանի է պաշտոնին, կա՛մ պետք է ազատվի, կա՛մ պետք է տեղափոխվի հավասարազոր պաշտոնի»,- ասաց նախկին նախարարը։

Օհանյանն առաջարկեց, որ բանակում բազային դրամական բավարարման, հավելումների ու հավելավճարների ընդհանուր մակարդակը բարձրացվի։

  • Կիսվել: