երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների, բարեվարքության ամրապնդման, մոնիթորինգային մեխանիզմների կիրառման վերաբերյալ թեմաներն

Քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների, բարեվարքության ամրապնդման, մոնիթորինգային մեխանիզմների կիրառման վերաբերյալ թեմաներն

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արթուր Երոյանը ռազմական ակադեմիայում ընդունել է Շվեդական միջազգային համագործակցության զարգացման գործակալության ԵԽ ծրագրերի գլխավոր մասնագետ Կրիստին Օլսոնին։

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի պետ Հրայր Հովակիմյանը, «Մարդու իրավունքների խթանումը ՀՀ ԶՈՒ-ում» ազգային ծրագրի ղեկավար Արմեն Գրիգորյանը և այլ պաշտոնատար անձինք։

Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների, բարեվարքության ամրապնդման, մոնիթորինգային մեխանիզմների կիրառման վերաբերյալ թեմաներն ու մարդու իրավունքներին, միջազգային մարդասիրական իրավունքին առնչվող առարկաների դասավանդման առանձնահատկությունները և մեթոդաբանությունը, ինչպես նաև համագործակցության շրջանակներում դասախոսների հետագա վերապատրաստմանը վերաբերող հարցեր։

  • Կիսվել: