երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մտադիր ենք տարածքային պաշտպանության հրամանատարություն ներդնել. Պապիկյան

Մտադիր ենք տարածքային պաշտպանության հրամանատարություն ներդնել. Պապիկյան

Պաշտպանության նախարարությունը մտադիր է օրենսդրական փոփոխություն նախաձեռնել՝ տարածքային պաշտպանության հրամանատարություն ներդնելու համար։ Այս մասին փետրվարի երկուսին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հրամանատարությունը կունենա նաև բանակի սպա, որը կպատրաստի պահեստազորայիններին։ Վերջիններս էլ իրենց հերթին կիմանան, թե ում անմիջական հրամանատարությամբ և որտեղ պետք է իրականացնեն իրենց առաքելությունը։ Այս հարցում մենք պետք է ապահովենք բոլորի համար հավասարություն և ներառականություն՛՛:

Նրա խոսքով՝ չի կարելի ասել, թե նախագծի հետ կապված մտահոգիչ խնդիրներ չկան:

՛՛Մենք աշխատում ենք այս ուղղությամբ, փոփոխություններ են նախաձեռնվելու կառավարության որոշումներում և օրենքներում։ Զինվորական ծառայության համար պատրաստվածության ցածր մակարդակ կա: Շատերը շրջանցիկ ճանապարհներով փորձում են խուսափել զինծառայությունից։ Այս կապակցությամբ հանձնարարականներ են տրվել բոլոր պատասխանատու մարմիններին։ Մենք խնդիր ենք դրել պահպանել պահեստային մարտունակության բարձր մակարդակ։ Անցած տարիներին մենք աշխատանքներ ենք կատարել և կշարունակենք ապագայում՛՛,-մանրամասնել է Պապիկյանը:

  • Կիսվել: