կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Արդարության մարտիկներ» ֆիլմաշարի հերթական՝ «Պատվո արահետ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)

«Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Արդարության մարտիկներ» ֆիլմաշարի հերթական՝ «Պատվո արահետ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)

Ս.թ հունվարի 29-ին ժամը 19:00 Մոսկվա կինոթատրոնում կկայանա Արցախյան պատերազմի մասնակից, կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանի «Արդարության մարտիկներ» ֆիլմաշարի հերթական «Պատվո արահետ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը ներկայացնում է Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր Ասլանյանի մարտական ուղին և մարտական ընկերների ներկայացրած կենսագրական տվյալները Նորայր մասին:

Նորայր Ասլանյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական հրամանատար է, ով Հայոց բանակում ծառայել է 1991-ից մինչև 2022 թվականները։

Ռազմական գործում գրանցած զգալի հաջողությունների համար պարգևատրվել է Մարտական խաչ երկրորդ և առաջին աստիճանի, ինչպես նաև ՀՀ և ԱՀ Մարտական ծառայության բազմաթիվ շքանշաններով։

Գնդապետ Նորայր Ասլանյանի կերպարը հայ ժողովրդի զինական փառքի վառ օրինակն է, ով իր երկարամյա զինվորական ծառայության ընթացքում ամբողջովին նվիրվել է ԱՀ պաշտպանությանը:
Ֆիլմի ստեղծման նպատակն է՝ հերոսնական կերպարների հանրայնացումը, ինչը բարերար նշանակություն կունենա մեր ապագա սերունդի դաստիրակությանը:

  • Կիսվել: