չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Խնդիր եմ ձևակերպել, որ բանակում  ատեստավորման արդյունքում աշխատավարձերը պետք է  առնվազն կրկնապատկվեն․ Փաշինյան

Խնդիր եմ ձևակերպել, որ բանակում ատեստավորման արդյունքում աշխատավարձերը պետք է առնվազն կրկնապատկվեն․ Փաշինյան

«Նախագծով սահմանվում է ՊՆ համակարգի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ իրականացնող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական  և շարքային կազմի պայմանագրային զինծառայողների ատեստավորման  արդյունքների գնահատման նոր ձևաչափ և ստացած գնահատականների  հիման վրա հավելավճարների  նոր  չափեր»,- կառավարության այսօրվա նիստում այս մասին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով ԶՈՒ-երում ատեստավորման համակարգի ներդրման ընթացակարգը։  

«Խնդիր եմ ձևակերպել, որ բանակում  ատեստավորման արդյունքում աշխատավարձերը պետք է  առնվազն կրկնապատկվեն։ Մենք սահմանեցինք ատեստավորման չափանիշ, որը գերազանցելու դեպքում աշխատավարձը կկրկնապատկվի։ Վերջին ամիսներին տեղի են ունենում ատեստավորման գործընթացի նախապատրաստություններ, այս ընթացքում նաև մենք մեր զինվորականների հետ  ակտիվ հաղորդակցության  մեջ ենք, Պաշտպանության նախարարը  անընդհատ զորամասեր է այցելում, շփվում է  զինվորականների հետ, ես էլ եմ առիթներ ունենում»,- արձագանքեց վարչապետը։

  • Կիսվել: