երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչո՞ւ են բանակում շատացել ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը. հարց` ՊՆ փոխնախարարին

Ինչո՞ւ են բանակում շատացել ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը. հարց` ՊՆ փոխնախարարին

ընթացքում մենք ունեցանք բանակում ոչ մարտական պայմաններում մեծ թվով զոհեր։ Նաև անցած տարին է ամփոփվել մեծ թվով զոհերով, արդյոք ՊՆ-ն իրականացրել է վերլուծություն և ինչ կոնկրետ քայլեր են իրականացվում այդ երևույթի դեմն առնելու համար։ Ովքեր, երբ և ինչ, պատիժ են կրել այդ երևույթների համար։ Այս մասին ԱԺ-ում ՊՆ տեղակալ Կարեն Բրուտյանին հարցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Բրուտյանը պատասխանեց, որ իրեն ուղղված հարցը քննարկվող օրենքի նախագծի շրջանակներում չէ և որ ինքը լիազորված չէ այդ հարցերին պատասխանել։

Թովմասյանն արձագանքեց, որ մարդկանց ավելի շատ հենց այդ հարցն է հետաքրքրում, թե ինչու են խաղաղ պայմաններում զոհվում զինվորները։ «Ցավալի է, որ դուք՝ լինելով փոխնախարար, որևէ ասելիք չունեք այս մասով»։

  • Կիսվել: