երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ

Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ

ՀՀ նախագահի հրամանագրով Վիգեն Մկրտչյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ:

ՀՀ նախագահի այլ հրամանագրերով Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ, իսկ

Արմեն Սեյրանյանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Վաչագան Ներսեսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից:

  • Կիսվել: