երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի նախկին ղեկավարների հետ մոտավորապես 25 հաստատված գերի կա. ԱԺ նախագահ

Արցախի նախկին ղեկավարների հետ մոտավորապես 25 հաստատված գերի կա. ԱԺ նախագահ

Գերիների մասով շարունակվում են բանակցությունները: Այս պահի դրությամբ եթե հաշվենք, Արցախի նախկին ղեկավարների հետ մոտավորապես 25 հաստատված գերի կա, և նրանց հետ կապված բանակցությունները շարունակվում են: Այդ մասին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ կարող է որոշակիորեն՝ 1-2-ով, սխալվել թվի առումով:

«Տեսաք, որ ինչ-որ պահ կար, չէ՞, որ չէինք խոսում գերիների մասին, բայց էլի պրոցեսը շարունակվեց, և մեծ քանակով գերիների հնարավոր եղավ վերադարձնել:

Բանակցությունները միշտ կան, խոսակցական զրույցի կետեր կան, երբ պետական պաշտոնյաները հանդիպումներ են ունենում, զրույցի կետեր են լինում, մեր զրույցի կետի մշտական կետ է դա, և վստահ եմ, որ կանենք ամեն ինչ»,- ասաց նա:

  • Կիսվել: