երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած կեղծ հաղորդագրությունը, թե հայկական Զինված ուժերը իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 10։40-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: