երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Փետրվար ամսվա ներկայացումներն անժամկետ դադարեցվել են կառավարության որոշումից բխած ապօրինությունների պատճառով». «Գոյ» թատրոն

«Փետրվար ամսվա ներկայացումներն անժամկետ դադարեցվել են կառավարության որոշումից բխած ապօրինությունների պատճառով». «Գոյ» թատրոն

Ցանկանում ենք տեղեկացնել, որ փետրվար ամսվա ներկայացումները անժամկետ դադարեցվել են կառավարության 701֊Ն որոշումից բխած ապօրինությունների պատճառով, հայտնում են ՛՛Գոյ՛՛ թատրոնից:

՛՛Ովքեր նախապես տոմսեր էին գնել հայցում ենք ձեր ներողամտությունը։ Խնդիրները կարգավորելուց հետո կկապվենք ձեզ հետ կամ կլինեն հավելյալ հայտարարություններ մեր էջում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ՝ նշվում է նաև, որ վաղը թեմայի առնչությամբ տեղի կունենա մամուլի ասուլիս:

՛՛Ձեր ուշադրությունն ենք հրավիրում՝ ՀՀ Կառավարության 11.05.2023թ-ի 701-Ն Որոշման 3-րդ կետին, որը խախտվել է և պատժելի է քրեորեն:

Մանրամասները կներկայացվեն վաղը ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԻ ժամանակ:

Մամուլի ասուլիս - ժամը` 11:00

Դատական նիստ - ժամը` 12։30

Վայր՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան։ Հասցե` Ներսիսյան 10՛՛,-հայտնել են ՛՛Գոյ՛՛ թատրոնից:

  • Կիսվել: