երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մանե Գրիգորյանը վերջին հրաժեշտն է տվել Արցախում զոհված մորաքրոջ տղային

Մանե Գրիգորյանը վերջին հրաժեշտն է տվել Արցախում զոհված մորաքրոջ տղային

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը, որն օրեր շարունակ փնտրում էր Արցախում վառելիքի պայթյունի հետեւանքով կորած մորաքրոջ տղային՝ Դավիթին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր վերջին հրաժեշտն են տվել նրան։

«Այսօր վերջին հրաժեշտը տվեցինք Դավիթին՝ քառօրյայից հետո նաեւ 44-օրյայի մասնակից մորաքրոջս տղան, մեր հերոսը, որին վառելիքի կայանում պայթյունից հետո փնտրում էինք բոլորս»,-գրել է Մանեն։ Հաղորդավարուհին հավելել է՝ բոլորիս խնդիրն է մեր հայրենակիցներին նորից ապրեցնելը։ 

«Դավիթի ընտանիքը, երկու անչափահաս երեխաներն այստեղ են, ու բոլորիս խնդիրն է մեր հայրենակիցներին նորից ապրեցնելը՝ աշխատել, ուժեղանալ, չվախենալ՝ հանուն մեր զոհված տղաների, հանուն մեր հայրենիքի»:

  • Կիսվել: