երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Օկուպացված Արցախի տարածքում տեղակայված ռուս խաղաղապահները քվեարկել են ՌԴ նախագահի ընտրություններում

Օկուպացված Արցախի տարածքում տեղակայված ռուս խաղաղապահները քվեարկել են ՌԴ նախագահի ընտրություններում

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված ռուս խաղաղապահները վաղաժամ քվեարկել են ՌԴ նախագահական ընտրություններում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

«Ադրբեջանի Հանրապետության «Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում» (օկուպացված Արցախի Հանրապետություն-Խմբ.) ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարական կազմը, զինվորական անձնակազմը և քաղաքացիական անձնակազմը մասնակցել են պետության ղեկավարի ընտրությունների վաղաժամ քվեարկությանը։ Ընտրական գործընթացը կազմակերպվում է «Ռուսաստանի Դաշնության Նախագահի ընտրության մասին» դաշնային օրենքի համաձայն»,- նշված է հաղորդագրությունում:

Նախարարությունը պարզաբանել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել «ղարաբաղյան տարածաշրջանում» (օկուպացված Արցախի Հանրապետություն-Խմբ.)։ Պահպանվում է շարունակական փոխգործակցությունը Բաքվի հետ՝ ուղղված «խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը» (չակերտները՝ խմբ․):

ՌԴ Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։ ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է, որ քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։ Այսպիսով, սա առաջին եռօրյա նախագահական ընտրություններն են լինելու Ռուսաստանի Դաշնությունում։

  • Կիսվել: