երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մարզերում անվճար մատուցվում է առաջնային բժշկական օգնություն

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մարզերում անվճար մատուցվում է առաջնային բժշկական օգնություն

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մարզերում անվճար մատուցվում է առաջնային բժշկական օգնություն: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

ԱՆ NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն-ի շարժական կլինիկաների միջոցով իրականացվում են`

 

լաբորատոր-գործիքային հետազոտութուններ,

մասնագետների խորհրդատվություն,

ինֆեկցիոն հիվանդությունների հայտնաբերում,

նախնական թվային ռենտգեն հետազոտություններ,

ուղղորդում նեղ մասնագետների։

 

Շարժական կլինիկան կգործի մինչև ապրիլին 30֊ը և բուժօգնություն կտրամադրի Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզում ապրող մեր հայրենակիցներին։

  • Կիսվել: