երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԼՂ–ից բռնի տեղահանված 7 ընտանիք ՀՀ սահմանամերձ բնակավայրերում տուն ձեռք կբերի

ԼՂ–ից բռնի տեղահանված 7 ընտանիք ՀՀ սահմանամերձ բնակավայրերում տուն ձեռք կբերի

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք սահմանամերձ բնակավայրերում տուն ձեռք բերելու համար դարձել են ՀՀ շահառու։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։

Նա նշեց, որ այս ընտանիքները համապատասխանեցրել են իրենց կարգավիճակը պայմանին` ստացել են ՀՀ քաղաքացիություն և առաջիկայում կկառուցեն իրենց տունը․ «Նրանցից արդեն ստացել ենք նախահաշիվը ու ընթացք կտրվի պայմանագրի կնքմանը»,– ասաց Խաչատրյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Եկեք արձանագրենք, որ նրանք ԼՂ–ից բռնի տեղահանված առաջին շահառուներն են, որոնք կօգտվեն պետության կողմից առաջարկվող 16 մլն դրամանոց աջակցության ծրագրից։ Այդ փաստը պետք է ողջունել, քանի որ դա շատ կարևոր փաստ է»։

  • Կիսվել: