կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

«Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանն ընդունվել է Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի մագիստրատուրա: Շնորհավորեցի նրան փայլուն հաջողության առթիվ, ինչը նաև հույսի նշան է իր կոտրված սերնդի համար»,-գրել է նա:

  • Կիսվել: