երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախից ՀՀ տեղափոխված 169 մեծահասակ և 73 երեխա մասնակցել են հոգեբանական աջակցության 82 խմբային հանդիպումների. Հայկական Կարմիր Խաչի ընկերություն

Արցախից ՀՀ տեղափոխված 169 մեծահասակ և 73 երեխա մասնակցել են հոգեբանական աջակցության 82 խմբային հանդիպումների. Հայկական Կարմիր Խաչի ընկերություն

Հակամարտությունների առաջացրած հետևանքները երբեմն անտեսանելի են: Այս մասին ասված է Հայկական Կարմիր Խաչի ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

՛՛Ղարաբաղից Հայաստանի 29 համայնքներ տեղափոխված 169 մեծահասակ և 73 երեխա մասնակցել են հոգեբանական աջակցության 82 խմբային հանդիպումների, որոնք անցկացրել ենք Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համատեղ։

40 անձ օգտվել է անհատական հոգեբանական աջակցությունից՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: