կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
100 հազար դրամ միանվագ աջակցություն կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 1200 շահառուի

100 հազար դրամ միանվագ աջակցություն կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 1200 շահառուի

Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, լրացումներ և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 120 մլն դրամ կհատկացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 2024 թ․ դրամական աջակցությունը տրամադրելու համար։

Ըստ հիմնավորման՝ 100000 դրամ միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 1200 շահառուի՝ հիմք ընդունելով բողոքարկման ընթացակարգերով սահմանված կարգով՝ աջակցության իրավունքի վերանայման արդյունքները:

  • Կիսվել: