ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պայքարը մտնում է վճռական փուլ, մենք պատմական հնարավորություն ունենք բեկելու այս կործանարար շղթան. Պետրոսյան

Պայքարը մտնում է վճռական փուլ, մենք պատմական հնարավորություն ունենք բեկելու այս կործանարար շղթան. Պետրոսյան

Պայքարը մտնում է վճռական փուլ, մենք պատմական հնարավորություն ունենք բեկելու այս կործանարար շղթան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար, Տավուշում սահմանազատման ու տարածքային զիջումների դեմ պայքարին մասնակցող Սուրեն Պետրոսյանը։

«Բոլորս պետք է լինենք ոգով ուժեղ և հաղթական ավարտին հասցնենք այս պայքարը:
Այս քարտեզն այլևս չի կարմրելու:

Պայքարը շարունակվում է»,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասել էր. «Պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում»:

  • Կիսվել: