ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ալմաթիի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ալմաթիի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

 Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում ընթացող բանակցություններին, դրանց անցկացման օրը կհայտարարվի լրացուցիչ, երեքշաբթի ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը:

՛՛Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները տեղի կունենան Ալմաթիում։ Երկու կողմերն էլ հաստատել են իրենց մասնակցությունը։ Անցկացման ամսաթիվը կտեղեկացվի լրացուցիչ՛՛,-ասել է Սմադիյարովը։

Ղազախստանում երկու երկրների բանակցությունների անցկացման գաղափարն առաջարկել է Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը՝ վերջերս Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի ժամանակ:

Երկուշաբթի ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հաստատել էր, որ պայմանավորվածություն կա Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման վերաբերյալ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: