շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵԽ Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵԽ Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

Ստրասբուրգ աշխատանքային այցի երկրորդ օրվա մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին: Նիստին ընդառաջ նախարար Միրզոյանին ողջունել են ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը և ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահող Լիխտենշտեյնի ԱԳ նախարար Դոմինիկ Հասլերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
 
Հաջորդիվ տեղի է ունեցել բոլոր մասնակիցների համատեղ լուսանկարահանում:

  • Կիսվել: