ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Մենք եղբայրների պես ենք. Լուկաշենկոն՝ Բելառուս-Ադրբեջան հարաբերությունների մասին

Մենք եղբայրների պես ենք. Լուկաշենկոն՝ Բելառուս-Ադրբեջան հարաբերությունների մասին

Բելառուսի և Ադրբեջանի հարաբերություններում փակ թեմաներ չկան, կողմերը նույն պատկերացումներն ունեն աշխարհի մասին և հասկանում են՝ դեպի ուր է այն գնում: Այս մասին այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում է ԲելՏԱ-ն։

Նշվում է, որ Լուկաշենկոն, մասնավորապես, ասել է. «Մենք փակ թեմաներ չունենք, ամեն ինչ բաց է: Եթե ինչ-որ մեկը լսեր, թե ինչ հարցեր ենք քննարկում, կմտածեր՝ ի՞նչ հարաբերություններ ունենք՝ ամենաբարի, ամենամոտ: Մենք շփվում ենք եղբայրների պես, նույնկերպ ենք ընկալում աշխարհը և թե ուր է այն շարժվում... Միայն թե Հեյդար Ալիևը տեսներ, թե ինչպես է զարգանում Ադրբեջանը...»:

Հիշեցնենք, որ Բելառուսի ղեկավարը երեկ է ժամանել Բաքու:

  • Կիսվել: