ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Հավատում ենք, որ ՀՀ-ի հետ միասին կկարողանանք քաղաքական միջոցներով և համեմատաբար կարճ ժամանակահատվածում հասնել բոլոր նպատակներին»․ Ալիևի ներկայացուցիչ

«Հավատում ենք, որ ՀՀ-ի հետ միասին կկարողանանք քաղաքական միջոցներով և համեմատաբար կարճ ժամանակահատվածում հասնել բոլոր նպատակներին»․ Ալիևի ներկայացուցիչ

Այսօր մենք հավատում ենք, որ ՀՀ-ի հետ միասին կկարողանանք քաղաքական միջոցներով և համեմատաբար կարճ ժամանակահատվածում հասնել բոլոր նպատակներին։ Այս մասին Վատիկանի ՛՛Servizo Informazione Religiosa՛՛ լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նա դարձյալ ընդգծել է, որ մոտ երկու տարի առաջ իբրև թե հենց Ադրբեջանն էր խաղաղ բանակցությունների և խաղաղության պայմանագրի նախագծի նախաձեռնողը:

՛՛Այդ ժամանակից ի վեր խաղաղ գործընթացում կարևոր հաջողություններ են գրանցվել:Այսօր մենք հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին կկարողանանք քաղաքական միջոցներով և համեմատաբար կարճ ժամանակահատվածում հասնել դրված բոլոր նպատակներին»,-ասել է Ամիրբեկովը։

 

 

  • Կիսվել: