ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ուկրաինայի ԶՈւ-ն անօդաչու սարքերով գրոհել է ՌԴ երկաթուղային ենթակառուցվածքի և երկու շրջանի քարշակային ու տրանսֆորմատորային ենթակայանների վրա. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի ԶՈւ-ն անօդաչու սարքերով գրոհել է ՌԴ երկաթուղային ենթակառուցվածքի և երկու շրջանի քարշակային ու տրանսֆորմատորային ենթակայանների վրա. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի ԶՈւ-ն անօդաչու սարքերով գրոհել է Ռուսաստանի երկաթուղային ենթակառուցվածքի, ինչպես նաև ՌԴ երկու շրջանի՝ Օրյոլի և Կուրսկի քարշակային և տրանսֆորմատորային ենթակայանների վրա, հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ ոչ ոք չի տուժել, և լուրջ վնասներ չեն գրանցվել։

Օրյոլի շրջանի կայարանների վրա դրոնների հարձակման հետևանքով էլեկտրաէներգիայի վթարային անջատում է տեղի ունեցել, ինչի պատճառով Մոսկվայից Բելգորոդ և Լգով ուղևորվող երկու գնացքների չվերթը հետաձգվել է։

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ընդհանուր առմամբ, ուկրաինական 12 անօդաչու թռչող սարք է խոցվել մայիսի 2-ի գիշերը Ռուսաստանի հինգ շրջանների տարածքում: Անօդաչու սարքերի խոցման ժամանակ վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ, որոշ շրջաններ հոսանքազրկվել են։

  • Կիսվել: