շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Մոսկվան պերսոնա նոն գրատա է հայտարարել Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին

Մոսկվան պերսոնա նոն գրատա է հայտարարել Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին

Մոսկվան պերսոնա նոն գրատա է հայտարարել Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդ Անդրիան Քոգիլին՝ ի պատասխան Լոնդոնի նմանատիպ քայլի, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ռուսաստանի Արտգործնախարարության տարածած հայտարարությանը։

«Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան պաշտպանական կցորդ Անդրիան Քոգիլը հայտարարվել է պերսոնա նոն գրատա՝ ի պատասխան Լոնդոնի նմանատիպ քայլի։ Նա մեկ շաբաթվա ընթացքում պետք է լքի Ռուսաստանի Դաշնության տարածքը»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: