ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Շոլցը Բեռլինում բանակցություններ կվարի Ալիևի հետ

Շոլցը Բեռլինում բանակցություններ կվարի Ալիևի հետ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 26-ին բանակցություններ կվարեն Բեռլինում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը։

«Երկկողմ հարաբերությունների հետ մեկտեղ կքննարկվեն արտաքին քաղաքականության, անվտանգության քաղաքականության հարցեր, ինչպես նաև տնտեսական և էներգետիկական թեմաներ», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: