ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մոսկվայում Պուտինի երդմնակալության օրը կուժեղացնեն ՀՕՊ-ը եւ կտեղադրեն դրոնների գերհզոր «խլացնողներ»

Մոսկվայում Պուտինի երդմնակալության օրը կուժեղացնեն ՀՕՊ-ը եւ կտեղադրեն դրոնների գերհզոր «խլացնողներ»

Ռուսաստանի իշխանությունները կուժեղացնեն անվտանգության միջոցները Վլադիմիր Պուտինի երդմնակալությունից առաջ, որը պետք է տեղի ունենա մայիսի 7-ին։ Դրա համար ենթադրվում է Մոսկվա բերել լրացուցիչ հակաօդային պաշտպանության միջոցներ, իսկ մայրաքաղաքի կենտրոնում կտեղադրվեն գերհզոր ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ՝ անօդաչուների «խլացման» համար, «ВЧК-ОГПУ» Թեեգրամ-ալիքին ասել են իրազեկ աղբյուրները։

Նրանց խոսքով՝ ոստիկաններին պարտավորեցրել են «ստուգել» հատուկ մայրուղիների եւ մարդկանց զանգվածային կուտակումների վայրերի մոտ գտնվող բոլոր բնակելի տները։ Տրանսպորտային ենթակառուցվածքի աշխատակիցներին տեղեկացրել են երդմնակալության նախօրեին իրականացվելիք միջոցների մասին։

Միաժամանակ, կապի մեջ մնացած «Վագներ» ՄՌԿ վարձկաններին կուրատորների միջոցով տեղեկացրել են, որ իրենք պետք է մայիսի 7-ին դուրս չգան տներից։ Նրանց խստորեն արգելել են հայտնվել հանրային վայրերում, այդ թվում կամուֆլյաժով, մեծ խմբերով, շեւրոններով եւ պարգեւներով, նշել են թելեգրամ-ալիքի զրուցակիցները։

Երդմնակալության օրը Պետդումայի պատգամավորներին, Դաշնության խորհրդի անդամներին եւ սահմանադրական դատավորներին առաջարկվում է Կրեմլի պալատ հասցնել խմբերով, ավտոբուսներով, այն նույն սխեմայով, ինչն օգտագործվել է նախկինում։

Պատգամավորներին նախազգուշացրել են, որ ներկա գտնվելը պարտադիր է, իսկ մուտքն իրականացվելու է ցուցակներով. պետք է ունենալ վկայական, անձնագիր եւ  COVID-19-ի թեստ էլեկտրոնային կամ թղթային ձեւով։ Պատգամավորներին ավտոբուսներով ուղարկելուց առաջ կզննեն Պահպանության դաշնային ծառայության աշխատակիցները։ Նրանցից լրացուցիչ կորոնավիրուսի էքսպրես-թեստ կվերցնեն։

Գլխավոր ինտրիգն առայժմ  մնում է օտարերկրյա պատվավոր հյուրերի ցուցակը, որը ամեն անգամ ավելի է փոքրանում, նշում են աղբյուրները;

Մինչ այդ Կրեմլում հայտնել էին, որ Պուտինի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու արարողակարգի համապատասխան, բայց «որոշակի նրբություններով», որոնց մասին հանրությանը կտեղեկացվի ավելի ուշ։ Այս երդմնակալությունը կլինի հինգերորդը Պուտինի համար, որը նախագահական պաշտոնը զբաղեցրել է 2000թ.՝ դառնալով ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի հաջորդը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: