շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Թուրքիան մայիսից ամբողջությամբ դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը

Թուրքիան մայիսից ամբողջությամբ դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը

Թուրքիայի առևտրի նախարարության ղեկավար Օմեր Բոլաթը հաստատել է, որ իր երկրի առևտուրն Իսրայելի հետ ամբողջությամբ դադարեցվել է մայիսի 2-ից։

«Մայիսի 2-ից Իսրայելի հետ արտահանման-ներմուծման գործողություններն ամբողջությամբ դադարեցվել են։ Մեր դիրքորոշումն այս հարցում պարզ է և հայտնի։ Առևտուրը դադարեցնելու որոշումը կայացվել է Գազայում հրադադար ապահովելու՝ Իսրայելի մերժման պատճառով»,- A-para հեռուստաալիքի եթերում ասել է նախարարը։ 

Բոլաթն ավելի վաղ ասել էր, որ Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու՝ թուրքական կառավարության որոշումը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև Իսրայելը չդադարեցնի հարձակումները Գազայի վրա, չապահովի մշտական ​​հրադադար և ապահովի մարդասիրական օգնության անխափան առաքումը պաղեստինյան անկլավ։

Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան անցյալ տարվա հոկտեմբերին՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին։ Կողմերը բազմիցս փոխանակվել են կոշտ մեղադրանքներով։ Ապրիլի 9-ին Թուրքիայի առևտրի նախարարությունը սահմանափակումներ է մտցրել Իսրայելի հետ 54 տեսակի ապրանքների, այդ թվում՝ շինանյութերի, արդյունաբերական սարքավորումների և մետաղագործական ապրանքների առևտրի համար։ Մայիսի 2-ին նախարարությունը հայտարարեց Իսրայելի հետ արտահանման-ներմուծման գործարքների ամբողջական դադարեցման մասին, որի տարեկան ծավալը կազմել է մոտ 9,5 մլրդ դոլար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: