շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Քաղաքականապես անկախ գործընթացների միջոցով իրավունքները պաշտպանելու աշխատանքը կարևոր է․ ԱՄՆ դեսպան

Քաղաքականապես անկախ գործընթացների միջոցով իրավունքները պաշտպանելու աշխատանքը կարևոր է․ ԱՄՆ դեսպան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին։

«Միացյալ Նահանգներն աջակցում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարևոր աշխատանքին Հայաստանում մարդու իրավունքների մշտադիտարկման և պաշտպանության ուղղությամբ։

Քաղաքականապես անկախ գործընթացների միջոցով իրավունքները պաշտպանելու այս աշխատանքը կարևոր է ամուր և կենսունակ ժողովրդավարություն պահպանելու համար»,- ասվում է դեսպանատան հաղորդագրությունում։

  • Կիսվել: