հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դասընթացներ՝ Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում

Դասընթացներ՝ Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում

Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) դասընթացներ 2024-2025 թթ. համար:

Դասընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.itecgoi.in կայքում:

Առաջարկվող դասընթացների պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են գրանցվել https://www.itecgoi.in/index հղումով:

Առցանց գրանցվելուց հետո անհրաժեշտ է ներբեռնել ու լրացնել դիմումի ամբողջական փաթեթը և դասընթացի մեկնարկից առնվազն երկու ամիս առաջ այն ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանություն փոխանցելու նպատակով:

  • Կիսվել: