հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կառավարության նիստի օրակարգում 52 հարց է, որից 48-ը չի զեկուցվում. Եւս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 52 հարց է, որից 48-ը չի զեկուցվում. Եւս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մայիսի 18-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 52 հարց, որից 48-ը չի զեկուցվում, եւս մեկ հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

-              «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին,

-              Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք ստեղծելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և նրանց ընտանիքի անդամների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման մասին,

-              Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԳՈԼԴՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

-              1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձի կողմից զբաղեցված բնակելի տարածքը սեփականաշնորհելու մասին եւ այլ հարցեր:

  • Կիսվել: