շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կառավարության նիստի օրակարգում 58 հարց է, որից 55-ը չի զեկուցվում (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 58 հարց է, որից 55-ը չի զեկուցվում (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 58 հարց, որից 55-ը չի զեկուցվում, եւս 1 հարց հանվել է օրակարգից::

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

- «Վերամշակում՝ մաքսային տարածքում», «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների հաշվառման կարգը սահմանելու մասին,

- «Հանցավոր ճանապարհով ստացված միջոցների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

- Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության հետևանքով շրջակա միջավայրին, մարդու կյանքին և առողջությանը, գյուղատնտեսական նշանակության հողերին սպառնացող վտանգների կանխման և հասցված վնասների վերացմանն ուղղված միջոցառումների պետական ծրագիրը հաստատելու մասին,

- Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավորների թվակազմը կրճատելու և Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին,

- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՊԱԿ ՊԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին եւ այլ հարցեր:

  • Կիսվել: