երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին. պաշտոնական

Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին. պաշտոնական

Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Այս մասին 41-ամյա շվեդը հայտարարել է Ա Սերիայի Միլան – Վերոնա (3:1) խաղից հետո։

«Ինձ համար դժվար է շնչել, բայց ամեն ինչ լավ է։ Այնքան հիշողություններ «Սան Սիրոյում»… Սկզբում այն ինձ սեր տվեց, իսկ հետո երջանկություն։

Շնորհակալ եմ ընտանիքիս համբերության համար։ Շնորհակալ եմ իմ երկրորդ ընտանիքին՝ խաղացողներին, մարզչին, անձնակազմին, ղեկավարներին։ Ի վերջո, իմ սրտի խորքից ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին։

Ժամանակն է հրաժեշտ տալ ֆուտբոլին, բայց ոչ ձեզ»,- ասել է «Միլանի» հարձակվողը։

Զլատանը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1999 թվականին։ «Միլանից» բացի, նա խաղացել է «Մալմյոյում», «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում», «Լոս Անջելես Գելեքսիում»։

Իբրահիմովիչը Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 122 հանդիպում և խփել 62 գոլ, ինչը թիմային ռեկորդ է։

  • Կիսվել: