ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ժորա Գրիգորյանը 7-րդն է. ծանրամարտի երիտասարդական ԱԱ

Ժորա Գրիգորյանը 7-րդն է. ծանրամարտի երիտասարդական ԱԱ

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունում հայ ծանրորդներից առաջինը մրցահարթակ է դուրս եկել 61 կգ քաշային Ժորա Գրիգորյանը: Մեր մարզիկը յուրաքանչյուր վարժությունում ընդամենը մեկական հաջող մոտեցում է կատարել և իվերջո երկամարտի 237 կգ (105+132) արդյունքով զբաղեցրել է 7-րդ տեղը:
Մեր հավաքականից մրցահարթակ դուրս կգան նաև
Սերյոժա Բարսեղյանը (67 կգ),
Նարեկ Մկրտչյանը (73 կգ),
Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ),
Վալերիկ Մովսիսյանը (89 կգ),
Աշոտ Մարգարյանը (96 կգ),
Ռուստամ Սահրադյանը (102 կգ),
Գագիկ Մկրտչյանը (+102 կգ)։

 

Կանանց հավաքականից՝

 

Ալինա Սուքիասյանըը (71 կգ),
Աննա Ամրոյանը (76 կգ),
Էմմա Պողոսյանը (81 կգ):

  • Կիսվել: