չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Զախարյանը Ռեալ Սոսյեդադի 4-րդ խաղն անընդմեջ բաց կթողնի

Զախարյանը Ռեալ Սոսյեդադի 4-րդ խաղն անընդմեջ բաց կթողնի

Հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում՝ Բիլբաոյի «Ատլետիկի» հետ Իսպանիայի Լա լիգայի 8-րդ տուրի հանդիպման համար։ Այս մասին հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական էջը Twitter-ում, փոխանցում է Armsport-ը։ 

Այսպիսով, ռուս ֆուտբոլիստը 4-րդ անընդմեջ խաղը բաց կթողնի:

«Ռեալ Սոսյեդադ»-«Ատլետիկ» դերբին կկայանա շաբաթ օրը՝ սեպտեմբերի 30-ին: Հանդիպումը կմեկնարկի ժամը 23:00-ին:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում Զախարյանը մասնակցել է երեք հանդիպման, որոնցում արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել: Նախորդ մրցաշրջանում, հանդես գալով Մոսկվայի «Դինամոյում», ռուս խաղացողը մասնակցել է ՌՊԼ-ի 27 խաղի, որոնցում դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: