երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Յուրիկ Մխիթարյանը հաղթեց ադրբեջանցի Ալիևին․ Մ20 ԱԱ

Յուրիկ Մխիթարյանը հաղթեց ադրբեջանցի Ալիևին․ Մ20 ԱԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում 67 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը 11-6 հաշվով հաղթեց ադրբեջանցի Մուրադ Ռովշան Ալիևին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ:

Որակավորման փուլում հայ ըմբիշը 3:1 հաշվով պարտության էր մատնել մոլդովացի Մաքսիմ Դամասչինին:

Քառորդ եզրափակչում Յուրիկ Մխիթարյանը կգոտեմարտի ռումինացի Իոսիֆ Զլոտարի հետ:

  • Կիսվել: