երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Սահակ Հովհաննիսյանը մեկնարկում հաղթել է ադրբեջանցուն

Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Սահակ Հովհաննիսյանը մեկնարկում հաղթել է ադրբեջանցուն

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում այսօր մեկնարկել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունը:

ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը թիմ է ընդգրկել հետևյալ մարզիկներին. 55 կգ` Կարապետ Մանվելյան, 60 կգ` Սուրեն Աղաջանյան, 63 կգ` Սահակ Հովհաննիսյան, 67 կգ` Աշոտ Խաչատրյան, 72 կգ` Հայկ Ասատրյան, 77 կգ` Աշոտ Կիրակոսյան, 82 կգ` Կարեն Խաչատրյան, 87 կգ` Հովհաննես Հարությունյան, 97 կգ` Հայկ Խլոյան և 130 կգ` Ալբերտ Վարդանյան:

63 կգ Սահակ Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել՝ առավելության հասնելով ադրբեջանցի մրցակցի նկատմամբ:

  • Կիսվել: