Ըմբիշ Մարատ Աճեմյանը 10։0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն
Մարատ Աճեմյանը (51 կգ) 10։0 հաշվով հաղթեց ադրբեջանցի Էլշադ Աբասովին և վաղը եզրափակիչում ոսկե մեդալի համար գոտեմարտելու է ռուսաստանցի Ռիզվան Կաիրբեկովի հետ:
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող հունահռոմեական ոճի մինչև 17 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնությունում եզրափակիչ է հասել նաև Հայկ Մանուկյանը (60 կգ), որը վաղը ոսկե մեդալը վիճարկելու է ադրբեջանցի Ալի Նազարովի հետ։
48 կգ Մարտին Մանջիկյանը դարձել է արծաթե մեդալակիր։