կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
WTA Ningbo Open. Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով

WTA Ningbo Open. Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով

Ռուսաստանցի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Չինաստանի Նինգբո քաղաքում անցկացվող WTA Ningbo Open մրցաշարում։

Աշխարհի 68-րդ ռակետը առաջին շրջանում մրցեց աշխարհի 76-րդ ռակետ, դանիացի Կլարա Թաուսոնի հետ եւ առավելության հասավ  6:4, 6:1 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 18 րոպե։

Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Վերա Զվոնարյովան։

WTA Ningbo Open-ի մրցանակային հիմնադրամը 259 հազար դոլար է։

  • Կիսվել: