շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Էլինա Ավանեսյանը անկակնալ պարտություն է կրել աշխարհի 424-րդ ռակետից

Էլինա Ավանեսյանը անկակնալ պարտություն է կրել աշխարհի 424-րդ ռակետից

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (68-րդ ռակետ) անհաջող է մեկնարկել Չինաստանի Նանչան քաղաքում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարում։

Առաջին շրջանում 21-ամյա թենիսիստուհին 3 սեթում անկակնալ պարտություն է կրել աշխարհի 424-րդ ռակետ, Ռուսաստանի ներկայացուցիչ Ամինա Անշբայից։ 2 ժամ 40 րոպե տևողությամբ մրցախաղում 24-ամյա Անշբան հաղթել է 2:6, 7:6, 6:4 հաշվով։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Էլինա Ավանեսյանը չէր կարողացել հաղթահարել նաև Հոնկոնգում կայացած WTA-250 մրցաշարի առաջին շրջանի արգելքը:

  • Կիսվել: