շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
World Cup Online Kata մրցաշարում Ախալքալաքի կարատեիստները նվաճել են մրցանակային տեղեր

World Cup Online Kata մրցաշարում Ախալքալաքի կարատեիստները նվաճել են մրցանակային տեղեր

Առցանց կարատեի միջազգային մրցումներում (World Cup Online Kata) Ախալքալաքի մարզադպրոցից մասնակցում էին երեք մարզիկներ: Բոլոր մարզիկներն էլ նվաճել են մրցանակային հորիզոնականներ, գրում է jnews.ge-ն: 

Առցանց մրցաշարի KATA տարբերակում մասնակցում էին 30 երկրներից՝ 200 մարզիկներ, այդ թվում երեքը Ախալքալաքից:

Մարզիկների գրանցումը ընթացել է հունիսի 1-ից հունիսի 28-ը՝ MYUVENTEX մարզական պորտալում:

Մրցույթը կազմակերպվել էր W.S.F.-ի (Համաշխարհային Շոտոկանի ֆեդերացիա) կողմից, որը գլխավորում են Շիհան Կախա Բասիլիան և MYUVENTEX մարզական պորտալը:

Այս մրցումներին մասնակցում էին երեք մարզիկներ Ախալքալաքի մարզադպրոցից` մարզիչ Ռաֆայել Դարբինյանի գլխավորությամբ, որոնցից մեկը գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ երկուսը ընդգրկվել են լավագույն հնգյակում:

Աքսաննա Ավետյանը (աղջիկներ) 16-34 տարեկան կարգում գրավել է՝ 2-րդ տեղը:

Արտյոմ Ավագյանը (տղամարդիկ) 16-34 տարեկան կարգում գրավել է՝ 5-րդ տեղը:

Կիմա Նորսոյանը (աղջիկներ) 14-15 տարեկան կարգում գրավել է՝ 5-րդ տեղը:

  • Կիսվել: